Ա․ Լոպուխին
Եվ նրան կպատժեմ այն օրերի համար որ ծառայում էր Բահաղ(ներ)ին, երբ նրանց խունկ էր ծխում՝ իրեն զարդարելով ականջօղերով և մանյակներով, գնում էր իր սիրեկանների հետևից, իսկ Ինձ մոռանում էր,− ասում է Տերը։ (Սինոդական թարգ․) [13]
«Եվ նրան կպատժեմ այն օրերի համար որ ծառայում էր Բահաղ(ներ)ին»։ Տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում Բահաղը տարբեր ձևերով էր պաշտվում։ Աստվածաշնչում հիշատակվում է Ուխտի Բահաղը (baal-berith) (Դատ․ 8։33, 9։4), Բահաղ ճանճիկը, (baal-zevuv) (Դ Թագ․ 1։2, 3), Բահաղ−Բելփեգորը (baal-peor), Ովսեե․ 9։10)։ Այդ պատճառով էլ մարգարեն 11−րդ համարում Բահաղ անունը հոգնակի թվով է օգտագործում (բահաղիմ այսինքն բահաղներ)։ Յոթանասնից տեքստի «գինդերը» (եբր․ «nesem», հուն․ 'enwtia)՝ ոսկուց կամ փղոսկրից պատրաստված օղեր են, որոնք կախում էին քթանցքից կամ էլ ականջներից (Ծննդ․ 35։4, Եզեկ․ 16։12), «վզնոցը» (եբրայերեն՝ «сhali», հունարեն՝ «kaqormia») թանկարժեք քարերից պատրաստված պարանոցի զարդ է (Առակ․ 25։12, Երգ․ 7։2)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ եւ մոռացել էր ինձ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ խնդրեցից ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ՝ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, և արկանէր զքառամանեակս իւր, և երթայր զհետ հոմանեաց իւրոց. և զիս մոռացեալ էր՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: