Օսեեի մարգարեության մեկնություն 2:6

Ա․ Լոպուխին

Դրա համար ահա, Ես նրա ճանապարհը փշերով կփակեմ ու պարսպով կպատեմ այն, և նա չի գտնի իր շավիղները, (Սինոդական թարգ․) [6]
   
   «Դրա համար (այսինքն՝ պոռնկությանը հակվելու համար) Ես նրա ճանապարհը փշերով կփակեմ»։ Այն ճնշվածության և զրկվածության պատկերներն են, որոնք Իսրայելը զգալու է գերության մեջ, և որոնք նրան ստիպելու են կռապաշտությունից հրաժարվել (չի գտնի իր սիրեկաններին)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները, կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի:
(Արարատ թարգ․) Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու
(Գրաբար) Վասն այնորիկ ե՛ս փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, և առականեցից զճանապարհս նորա, և զշաւիղս իւր մի՛ գտցէ։