Ա․ Լոպուխին
Եվ նա չիմացավ, որ Ես, Ես տվեցի նրան հացը և՛ գինին, և՛ ձեթը, և նրա համար արծաթ և ոսկի բազմացրի, որից Բահաղի համար կուռք շինեցին։ (Սինոդական թարգ․) [8]
«Բահաղի համար կուռք շինեցին», եբրայերեն՝ «ասու լաբաալ»։ «Ասա» բայը «լէ» ածանցի հետ նշանակում է «ինչ−որ բան անել» (Ես․ 44։17) և «ինչ−որ բանի համար օգտագործել» (Բ Մնաց․ 24։7)։ 8−րդ համարում ճիշտ կլինի «ասա» բայը հասկանալ վերջին (ինչ−որ բանի համար օգտագործել) իմաստով։ Այսպիսով՝ մարգարեն այն բանի համար է դատապարտում Իսրայելին, որ վերջինս Տեր Աստծուց ստացված արծաթն ու ոսկին օգտագործում է Բահաղի պաշտամունքին սատարելու համար։ Բահաղ անվան ներքո մարգարեն նկատի ունի բոլոր կուռքերին, ներառյալ ոսկյա հորթերը, որոնք Գ Թագ․ 14։9 համարում դասվում են կուռքերի շարքին։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին::
(Արարատ թարգ․) Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։
(Գրաբար) Եւ նա ո՛չ գիտաց՝ թէ ես ետու նմա զցորեանն, և զգինին, և զձէթն, և բազմացուցի նմա արծաթ. և նա արար արծաթեղէնս, և ոսկեղէնս յաճախեա՛ց Բահաղու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: