Օսեեի մարգարեության մեկնություն 2:9

Ա․ Լոպուխին

9-10․ Դրա համար Ես հետ կվերցնեմ Իմ ցորենն իր ժամանակին, և Իմ գինին իր ժամանակին, և  կխլեմ նաև բուրդն ու սպիտակեղենն Իմ, որով որ ծածկվում է նրա մերկությունը։ [9] Եվ այժմ նրա պղծությունը հայտնի կդարձնեմ նրա սիրեկանների աչքի առաջ, և ոչ ոք չի ազատի նրան Իմ ձեռքից։ (Սինոդական թարգ․)
   
   «Նրա սիրեկանների աչքի առաջ», այսինքն՝ կուռքերի առաջ, որոնք Իսրայելի դատաստանի օրը չեն օգնի նրան։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ՚առնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը, որ չծածկի իր մերկութիւնը:
(Արարատ թարգ․) Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։
(Գրաբար) Վասն այնորիկ դարձուցից՝ և առից զցորեանն իմ ի ժամանակի իւրում՝ և զգինին իմ, և զձէթն ի ժամանակի իւրեանց. և զերծի՛ց ի նմանէ զհանդերձ իմ, և զկտա՛ւ իմ. զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։