Ովսեեի մարգարեության մեկնություն 10:12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ձեզ համար սերմանե՛ք արդարության մեջ, և ողորմություն պիտի հնձեք, հերկե՛ք ձեր խոպանը, որովհետև Տիրոջը փնտրելու ժամանակն է, որպեսզի երբ Նա գա, ճշմարտությունը անձրևի պես հեղի ձեզ վրա։ (Սինոդական թարգ․)[12]
   
    Մարգարեն կոչ է անում հեռանալ մեղավոր կյանքից։

       «Ողորմություն կհնձեք» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «ողորմություն կվաստակեք» տարբերակով։

      «Հերկե՛ք ձեր խոպանը» պատկերավոր արտահայտություն է, որի իմաստը հետևյալն է․ թողե՛ք մեղավոր կյանքը, հող պատրաստեք նոր կյանքի համար։

    Սլավոներեն տեքստում «ողորմություն կհնձեք» («lephi chesed») բառերի փոխարեն ընթերցել են «կհավաքեք կենաց պտուղը», հունարեն՝ «εις καρπον ζωής» (Յոթանասնիցը, ըստ երևույթին, ընթերցել է «է liphl-chajjim»)։ «Ճշմարտությունը անձրևի պես հեղի ձեզ վրա» խոսքերի փոխարեն սլավոներենում «մինչև արդարության պտուղները գան ձեզ» տարբերակն է։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:
(Արարատ թարգ․) Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։
(Գրաբար) Սերմանեցէ՛ք ձեզ յարդարութիւն, և հնձեցէ՛ք պտուղ կենաց. լուսաւո՛ր արարէք ձեզ զլոյս գիտութեան. խնդրեցէ՛ք զՏէր՝ մինչև եկեսցեն ձեզ արդիւնք արդարութեան։