Ովսեեի մարգարեության մեկնություն 11:10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

10-11․ Նրանք պիտի գնան Տիրոջ հետևից. ինչպես առյուծ՝ Նա պիտի ձայն տա, պիտի ձայն տա, և որդիներն արևմուտքից պիտի Նրա մոտ շտապեն, [10] կշտապեն Եգիպտոսից, ինչպես թռչունները, և Ասորեստանից, ինչպես աղավնիները, և Ես նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում, - ասում է Տերը։ (Սինոդական թարգ․)
   
    Սա ավետիս է Իսրայելին ապագա վերականգնման մասին։ Աստծու ձայնով  ցրված Իսրայելը ժամանակին հավաքվելու է բոլոր երկրներից, որոնցում նա ցրվելու է, և պիտի բնակվի հայրենի երկրում, որտեղ հավատարմորեն ծառայելու է Տիրոջը (Նրանք կգնան Տիրոջ հետևից)։ «Արևմուտք», «Եգիպտոս» և «Ասորեստան»  եզրույթներն օգտագործվում են հորիզոնի տարբեր կողմերում գտնվող այն երկրները ցույց տալու իմաստով, որոնցից վերադառնալու են ցրվածները։

    «Թռչունների» և «աղավնիների» պատկերները, որոնցով մատնանշվում է այն արագությունը, որով ժողովուրդը հավաքվելու է Տիրոջ կանչով, Աստվածաշնչում սովորական արտահայտչամիջոցներ են  (Ես․ 60։8, Սաղմ․ 54։7, Ովս․ 7։11, 12)։ Սլավոնական տեքստում «նրանք պիտի գնան» բառերի փոխարեն ընթերցվում  է առաջին դեմքով՝ «մենք կգնանք»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տիրոջ յետեւից կը գնան: Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ՚ապշեցնի:
(Արարատ թարգ․) Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։
(Գրաբար) այլ զկնի Տեառն գնացից. իբրև առեւծ մռնչեսցէ. զի ինքն մռնչեսցէ, և յիմարեցուսցէ զորդիս ջուրց։