Ա. Պ. Լոպուխին (†1904)
Հուդայի առաջնորդները դարձել են բաժանագիծը խախտողների պես, Ես նրանց վրա հեղեղի պես կթափեմ Իմ բարկությունը։ (Սինոդական թարգ․) [10]
Այս մասին ընթերցի՛ր նաև Բ Օր․ 20։14, 28։17 համարների մեկնությունները։ Մարգարեն Հուդայի առաջնորդներին օրենքը խախտելու մեջ է մեղադրում, մասնավորապես այն բանում, որ մասնակցելով Իսրայելի կռապաշտությանը՝ նրանք տեղափոխում են օրենքի սահմանները և նմանվում են օտար տարածքներ զավթողների։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կը թափեմ իմ կատաղութիւնը:
(Արարատ թարգ․) Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։
(Գրաբար) Եղեն իշխանք Յուդայ՝ որպէս որ փոփոխեն զսահմանս. ի վերայ նոցա հեղից իբրև զջո՛ւր զասպատակ իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: