Ովսեեի մարգարեության մեկնություն 8:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Իսրայելը մերժեց բարին, թշնամին պիտի հետապնդի նրան։  (Սինոդական թարգ․)[3]
   
    3−րդ և նրա հաջորդ համարները ներկայացնում են Աստծու պատասխանն Իրեն դիմող ժողովրդին։ Հետագայում ժողովրդի հանդեպ ողորմություն ցուցաբերել հրաժարվելով՝ Տեր Աստված մատնանշում է, որ Իսրայելն ինքն է մերժել («zanah»՝ զզվանքով մերժել) բարին, ինքն է  մերժել այն օրհնությունը, որն ապահովվում էր Ուխտի հանդեպ հավատարմությամբ։ Համարի վերջին մասը եբրայերենից կարելի է թարգմանել «թող թշնամին նրան հետապնդի» տարբերակով, սլավոներեն տեքստում դրա փոխարեն «հալածեցին թշնամուն» ձևով է ընթերցվում, իսկ Յոթանասնիցում «έχύρόν κατεδίωξαν» է։ Այս համատեքստին չհամապատասխանող ընթերցումը հավանաբար առաջացել է այն պատճառով, որ եբրայերեն «irdpho» (թող հետապնդի նրան) բառի փոխարեն Յոթանասնիցում կարդում ենք «irdphu»։

--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն:
(Արարատ թարգ․) Իսրայելը մերժեց բարին, ուստի թշնամին պիտի հետապնդի նրան։
(Գրաբար) Զի Իսրայէլ դարձաւ ի բարեաց. հալածեցին զթշնամի։