Օսեեի մարգարեության մեկնություն 9:11

Ա․ Լոպուխին

11-12. Եփրեմացիների մոտ, թռչնի պես կթռչի [որդեծնության]փառքը, ո՛չ ծնունդ, ո՛չ հղիություն, ո՛չ բեղմնավորում [չի լինի]։ [11]Թեև նրանք դաստիարակել են իրենց երեխաներին, կխլեմ նրանց, քանզի վա՜յ նրանց, երբ որ հեռանամ նրանցից։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն սպառնում է Իսրայելին զրկել նախահայրերին տրված այն խոստումից, ըստ որի նրանց սերունդները պետք է բազմանան, ինչպես երկնքի աստղերը և ծովի ավազը (Ծննդ․ 12։2, 22։17)։ 11-րդ համարում մարգարեն կրկնում է մի ժամանակ Մովսեսի կողմից արտահայտված սպառնալիքը (Բ Օր․ 33։25)։ Յոթանասնիցը «յիտոֆեֆ» («կթռչի») արտահայտությունը թարգմանել է անցյալ ժամանակով՝«εξεπετάσθη», իսկ «կէվոդամ» («նրանց փառքը») բառը առնչել է հաջորդ նախադասությանը, այստեղից էլ ստացվել է սլավոներեն տեքստի «Եփրեմը թռչող թռչնի նման է, իսկ նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից է» անհասկանալի ընթերցումը։ 12-րդ համարի վերջում եբրայերեն «բէսուրի («սուր» բառից), մեհեմ (երբ հեռանամ նրանցից)» բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «բէսարի», «մեհեմ»՝ «σαρξ μου έξ αυτών», այստեղից էլ առաջացել է սլավոներեն «իմ մարմինը նրանցից է» տարբերակը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից:
(Արարատ թարգ․) Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։
(Գրաբար) Եփրեմ իբրև զհա՛ւ թռեաւ. և փառք նոցա ի տոկոսեաց՝ և յերկանց՝ և յղութեանց։