Ա․ Լոպուխին
Արտեր էին տենչում և դրանք ուժով էին վերցնում, տներ՝ և բռնագրավում էին դրանք․ հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ (Սինոդական թարգ․)[2]
Հրեա իշխանավորների բռնությունը դրսևորվել էր ուրիշների հողերը, տները և ժառանգությունը յուրացնելու մեջ։ Մարգարեի խոսքը պարզաբանել ցանկանալով` Յոթանասնիցը «gasalu» (ուժով են վերցնում) բայից հետո ավելացրել է «ὀρφανοὺς» գոյականը։ Այդ պատճառով էլ սլավոներենում (ռուսերեն «և դրանք ուժով էին վերցնում» ընթերցման փոխարեն) «և հափշտակում էին որբերին» տարբերակով է ընթերցվում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աչք էին տնկում հանդերին, յափշտակում որբերին, բռնագրաւում տները, յափշտակում էին մարդուն եւ նրա տունը, մարդուն եւ նրա ժառանգութիւնը:
(Արարատ թարգ․)Նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը։
(Գրաբար)Ցանկային անդոց, և յափշտակէին զորբս, և զտունս բռնադատէին. յափշտակէին զայր՝ և զտուն նորա, զայր՝ և զժառանգութիւն նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: