Ա․ Լոպուխին
Վա՜յ ինձ, քանզի ինձ հետ այժմ նույնն է ինչ−որ ամառային պտուղների հավաքի ժամանակ, ինչպես խաղողի հավաքելու ժամանակ. այլևս ոչ մի հատապտուղ չկա ուտելու համար, ոչ մի հասունացած պտուղ, որը իմ հոգին ցանկանում է։ (Սինոդական թարգ․)[1]
Մարգարեի սուգը ընտրյալ ժողովուրդի այլասերվածության պատճառով
«Վա՜յ ինձ». 1−6−րդ համարներում նկարագրվող անօրենությունը պետք է հասկանալ կա՛մ որպես մարգարեի անունից ասված խոսք, որը սգում է իր խնամակալությանը հանձնված ժողովրդի այլասերվածության համար (Անտոնիոս արք. Խրապովիցկի, Յունգերով), կա՛մ էլ որպես անձնավորված Սիոնի (Նովակ) կամ Սամարիայի (Գոոնակեր) խոսք, որոնք սգում են իրենց զավակների համար։ 8−րդ համարի «մի՛ ուրախացիր ինձ համար» և 10−րդ համարի «սա կտեսնի իմ թշնամին» արտահայտությունները ավելի շուտ հիմք են տալիս մտածելու, որ 1−6−րդ համարներում հավաքական անձ է հանդես գալիս` Սիոնը կամ Սամարիան։
1−ին համարում մարգարեն պատկերավոր կերպով արտահայտում է մի միտք, որը բացահայտվում է հաջորդ համարներում, որտեղ խոսքը ժողովրդի մեջ արդարության, բարության, առաքինի մարդկանց բացակայության մասին է. ինչպես խաղողը և այլ պտուղները հավաքելուց հետո, այլևս հնարավոր չէ ոչ մի ողկույզ և ոչ մի հասունացած պտուղ գտնել, այդպես էլ ժողովրդի մեջ հնարավոր չէ ոչ մի առաքինի մարդ գտնել։ Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում նույն միտքն է արտահայտված, սակայն պատկերները մի փոքր տարբեր են։ «Ինձ հետ այժմ նույնն է ինչ−որ ամառային պտուղների հավաքի ժամանակ» (այս նախադասությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «ես դարձա ինչպես ամառային պտուղների (kaiz) հավաքատեղի (keaspe»)») բառերի փոխարեն սլավոներենում «եղա ինչպես հունձքի ժամանակ հասկ (καλάμην−ծղոտ կամ հասկ) հավաքողը (ώς συνάγων)» տարբերակն է։ Ընդ որում՝ «καλάμην» (ծղոտ կամ հասկ) բառը Յոթանասնիցի կողմից է ավելացվել։ «Ինչպես խաղողի հավաքելու ժամանակ. ոչ մի հատապտուղ չկա ուտելու համար, ոչ մի հասունացած պտուղ» բառերի փոխարեն սլավոներենում «ինչպես ճյուղը (ώς ἐπιφυλλίδα՝ «խաղողի փոքրիկ ճյուղ», նախորդող συνάγων բայի անցյալ կատարյալ ժամանակաձևն է՝ «հավաքեցին») բերքահավաքի ժամանակ (ἐν трυγητφ῀, «խաղողի հավաքի ժամանակ») ոչ մի ողկույզ չունի առաջին բերքից, որից ուտում էի» տարբերակն է։ «Որ իմ հոգին ցանկանում է» բառերը Յոթանասնիցի ձեռագրերի մեծամասնությունում չկան։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՛յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի:
(Արարատ թարգ․) Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։
(Գրաբար) Վա՛յ ինձ, զի եղէ իբրև զհասկաքա՛ղ ի հունձս, և իբրև զճռաքա՛ղ ի կութս. և ո՛չ գոյր ողկոյզ յառաջին բերոյն ուստի ուտէի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: