Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Դու չպետք է չարախնդորեն նայերիր քո եղբոր օրվա վրա, նրա օտարման օրվա վրա, չպետք է ուրախանալ Հուդայի որդիների պատճառով նրանց կործանման օրը և բացել բերանը աղետի ժամանակ»: (Սինոդական թարգ․) [12]
Մարգարեն եդոմացիների հանցանքի դատապարտումը խրատի տեսքով է ներկայացնում:
«Նայեիր քո եղբոր օրվան», այսինքն՝ այն օրվա վրա, երբ նա աղետի մեջ էր: «Բացել բերանը» (եբրայերենում՝ «tegdel pisha−քո բերանը») նշանակում է բերանը բացել աղետների վրա ծիծաղելու համար (Ես. 57:4, Սաղմ. 34:21): Ուշագրավ է, որ մարգարեն Հուդայի աղետը նկարագրում է մի շարք հոմանիշ արտահայտություններով՝ «նրա օտարացման օրը», «նրանց կորստյան օրը», «նրանց նեղության օրը», իսկ 13-րդ համարում՝ «նրա դժբախտության օրը»։ Մարգարեն, ակնհայտորեն, ցանկանում է շեշտել Հուդային պատուհասած աղետի առանձնահատուկ ծանրությունը:
Եբրայերեն բնագրի 12−14−րդ համարներում մարգարեի խոսքը վերաբերում է արդեն իսկ կատարված իրադարձությանը, մինչդեռ Յոթանասնիցում և սլավոներենում խոսվում է ապագայում տեղի ունենալիք իրադարձության մասին. 12−րդ համար` «մի՛ արհամարհիր քո եղբոր նեղության օրը», 13−րդ համար` «մի՛ մտիր դարպասներից ներս… մի՛ արհամարհիր… մի՛ միացիր [թշնամիներին]…», 14−րդ համար` «մի՛ կանգնիր»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դու պէտք չէ տեսնէիր քո եղբօր անկումը օտարների կողմից, պէտք չէ ոտքով հարուածէիր Յուդայի երկրի որդիներին՝ նրանց կորստի պահին եւ պէտք չէ գոռոզանայիր նրա նեղութեան օրը:
(Արարատ թարգ․) Եվ քո եղբոր օրը, նրա դժբախտության օրը չպիտի չարախնդայիր և Հուդայի որդիների վրա չպիտի ուրախանայիր նրանց կործանման օրը և բերանդ չպիտի մեծացնեիր նրանց նեղության օրը։
(Գրաբար) Եւ մի՛ տեսցես զաւեր եղբօրն քոյ յաւուրն օտարաց, և մի՛ ոտնհար լիցիս որդւոցն Յուդայ յաւուրս կորստեան նոցա. և մի՛ մեծաբանեսցես յաւուր նեղութեան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: