Ա․ Լոպուխին
«Քանզի ինչպես դուք խմում էիք Իմ սուրբ լեռան վրա, այնպես էլ բոլոր ազգերը միշտ խմելու են, խմելու են, կուլ են տալու և լինելու են այնպես, կարծես թե երբեք չեն եղել»: (Սինոդական թարգ․) [16]
«Քանզի, ինչպես դուք խմում էիք Իմ սուրբ լեռան վրա (սլավոներեն` «քանզի ինչպես որ դու հարբեցիր»)»: Բազմաթիվ մեկնաբաններ մարգարեի այս խոսքերը առնչում են եդոմայեցիներին և այստեղ այն բանի վերաբերյալ են մատնանշում տեսնում, որ եդոմայեցիները Երուսաղեմը գրավելու ժամանակ օրգիաներ էին կազմակերպում Տիրոջ սուրբ լեռան վրա` տոնելով իրենց հաղթանակը (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Շեգգ, Կնաբենբաուեր): Սրան համապատասխան համեմատության երկրորդ` «այնպես էլ բոլոր ազգերը միշտ խմելու են» հատվածն էլ է եդոմայեցիների վերաբերյալ ընկալվում։ Ավելին, «խմել» արտահայտությանը փոխաբերական իմաստ է հաղորդվում. «այդպես բոլոր ազգերն են խմելու Եդոմի լեռների վրա» (Կենիգ), այսինքն՝ տոնելու են իրենց հաղթանակն ու եդոմայեցիների պարտությունը: Ուրիշ մեկնաբաններ մարգարեի այս միտքն այլ կերպ են արտահայտում. ինչպես որ դուք (եդոմայեցիները) «խմում էիք» (օրգիաներ էիք կազմակերպում) Սուրբ լեռան վրա, այնպես էլ բոլոր ազգերը պետք է խմեն «Տիրոջ բարկության գավաթից» (այսպես է Գոոնակերի մոտ): Ըստ երևույթին, 16−րդ համարի առաջին հատվածը պետք է առնչել ոչ թե եդոմայեցիներին, այլ հրեաներին, և ամբողջ արտահայտությունը պետք է որպես պատկեր դիտարկել, այլ ոչ թե որպես պատմական փաստերի նկարագրություն. 1) «խմում էին» բայը գործածվում է հոգնակի թվով, մինչդեռ նախկինում` եդոմայեցիներին դիմելիս կիրառվում էր եզակի թիվ (Յոթանասնիցը, սակայն, 16−րդ համարում «epiej−խմում է» տարբերակով է ընթերցում, 2) Համեմատության երկրորդ հատվածում ասվում է` «բոլոր ազգերը խմելու են». քանի որ 15−րդ համարում բոլոր ազգերի թվին նաև Եդոմն է դասվում, ուստի դա նշանակում է, որ «ինչպես որ դուք էիք խմում» խոսքերը եդոմայեցիների մասին չեն, 3) եթե այս համեմատության առաջին հատվածը եդոմայեցիների մասին հասկանանք, ապա երկրորդ հատվածի կապը առաջինի հետ կլինի լարված [և արհեստական] («ինչպես դուք էիք տոնախմբում, այնպես էլ բոլոր ազգերն են բարկության բաժակը խմելու»): Բացի այդ՝ որոշ մեկնաբանների կողմից համեմատության երկրորդ հատվածում «բոլոր ազգերը խմելու են Եդոմի լեռների վրա» մտքի մասին արված ենթադրությունն օտար է մարգարեական աշխարհայացքին: 16−րդ համարում շարադրված ամբողջ արտահայտությունը պետք է հետևյալ կերպ ընկալել. ինչպես որ դուք (հրեաներ և, մասնավորապես, Երուսաղեմի բնակիչներ) էիք սուրբ լեռան վրա ըմպում բարկության բաժակը, այդպես էլ բոլոր ազգերը մշտապես կխմեն այդ բարկության բաժակը (եբրայերեն` «thamid»), որի արդյունքը կլինի նրանց կործանումը: «Խմել և խմել գավաթը» արտահայտությունները Սուրբգրային տեքստերում շատ հաճախ կիրառվում են փոխաբերական, այսինքն՝ ծանր «բեռ» կրելու, իմաստով (Եր. 25:27–29, 78:26, Եզ. 23:36, Նավ. 3:11, Մատթ. 20:22, 26:39–42): Աբդիուին ամենահին մարգարե−հեղինակ համարող ուսումնասիրողները ենթադրում են, որ «բաժակը ըմպել» պատկերավոր արտահայտությունն առաջին անգամ կիրառել է հենց նա, իսկ մյուս մարգարեները փոխառել են նրանից: Վատիկանյան կանոնի Յոթանասնից ձեռագրում «բոլոր ազգերը ըմպելու են» բառերը մշտապես բաց են թողնվում։ Ալեքսանդրիայի և Ասորական կանոններում եբրայերեն «thamid−միշտ» արտահայտության փոխարեն ընթերցվում է «oinon» (սլավոներեն` «բոլոր ազգերը կհարբեն գինով»)։ Ենթադրվում է, որ Յոթանասնիցը «thamid» արտահայտության փոխարեն՝ ընթերցել է «chemer» (Բ Օր. 32:14) կամ էլ, ավելի ուշ շրջանի լեզուների մեջ կիրառվող, «themed»։ Վերջին արտահայտությունը թունդ գինու հատուկ տեսակ իմաստն ունի (Մարտի): «Կուլ են տալու». եբրայերեն «lau» արտահայտության իմաստը կասկածելի է: Յոթանասնիցն այն «katabhsontai» բառի միջոցով է թարգմանել (սլավոներեն` «կհարբեն ու կթուլանան»), քանզի, հավանաբար, «velau» արտահայտության փոխարեն ընթերցել է դրան նմանվող «vpjardu» բառը: Ժամանակակից մեկնաբանները «lau» արտահայտությունը «խոսքի մեջ բուռն լինել» իմաստով են հասկանում, ինչպես որ այն հանդիպում է նաև Հոբ 6:3, Սաղմ. 20:25 համարներում (Դելիչ), նաև «կուլ տալ» իմաստով են ընկալում, ինչպես որ այն հանդիպում ենք ռուսերեն տեքստում։ Կամ էլ «lau» արտահայտության փոխարեն «nud−ճոճվելու են» (Ես. 24:20, 29:9) բայն են ընթերցում (Վելհաուզեն, Նովակ): Ռուսերեն տեքստի կողմից ընդունված թարգմանությունը ուսումնասիրողներին չբավարարող միտք է փոխանցում:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) քանզի ինչպէս որ դու հարբեցիր իմ սուրբ լերան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կը խմեն, կը հարբեն, կը թուլանան եւ կը դառնան այնպէս, կարծես թէ չեն եղել»:
(Արարատ թարգ․) Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։
(Գրաբար) Զի զոր օրինակ արբեր ի վերայ լերին սրբութեան իմոյ, արբցեն ամենայն ազգք գինի. արբցեն և զիջցին, և եղիցին իբրև չեղեա՛լք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: