Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ահա Ես փոքր դարձրի քեզ ազգերի մեջ, և դու խիստ արհամարհված ես։ : (Սինոդական թարգ․) [2]
2−րդ համարից սկսվում է անձամբ Տեր Աստծու խոսքը:
«Ես քեզ փոքր դարձրի ազգերի մեջ» (սլավոներենում՝ «Ահա քեզ փոքրացրի (փոքր դարձրի) ազգերի մեջ»): Ոմանք այս խոսքերը կապում են եդոմացիների անցյալի հետ և այն իմաստով են հասկանում, որ Տերը եդոմացիներին չէր նախասահմանել մեծ ժողովուրդ լինելու համար, մինչդեռ նրանք, ինչպես երևում է հաջորդ համարներից (տե՛ս 3−րդ համար), իրենց հպարտությունից ելնելով՝ ձգտում էին դրան (երանելի Հերոնիմոս, Աբեն−Եզրա, Կոռնելիոս Ալյապիդ, Պալադիոս եպիսկոպոս): Երանելի Հերոնիմոսը մարգարեի այս խոսքերը վերաշարադրում է այսպես. «Դու, Եդո՛մ,− ազգերի մեջ փոքրագույնն ես և մյուս ժողովուրդների համեմատ՝ սակավամարդ, բայց ամբարտավանությամբ խոսում ես քո ուժերից վեր»: Սակայն նման մեկնությունը չի համապատասխանում եդոմացիների պատմական տվյալներին (Թվ. 20:15, 9, Դ Թագ. 8:20): «Ահա Ես քեզ փոքր դարձրի» խոսքերով հայտարարվում է ապագայի մասին` որը, հաշվի առնելով դրա աներկբայությունը, ներկայացվում է որպես արդեն կատարված իրողություն:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ահա ես քեզ փոքրաթիւ թողեցի ազգերի մէջ, եւ դու շատ ես անարգուած:
(Արարատ թարգ․) Ահա քեզ փոքրացրի ազգերի մեջ, դու պիտի շատ անարգվես։
(Գրաբար) Ահա սակաւաւո՛ր ետու զքեզ յազգս. և անարգեա՛լ ես դու յոյժ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: