Աբդիուի մարգարեության մեկնություն 1:6

Ա․ Լոպուխին

«Ինչպես ամեն ինչ թալանված է Եսավից և քննված են նրա թաքստոցները»: (Սինոդական թարգ․) [6]
   
   Մարգարեն Եդոմի մասին արդեն երրորդ դեմքով է խոսում, ինչը, սակայն, Մարտիի հետ 6−րդ համարը հետագայի հավելում համարելու իրավունք չի տալիս: «Ինչպես ամեն ինչ թալանված է Եսավից». ժողովրդի անվան փոխարեն 6−րդ համարում մարգարեն հիշատակում է եդոմայեցիների նախահոր` Եսավի անունը: Քանի որ «Եսավ»−ը (esav) հավաքական իմաստով է կիրառվում, ուստի նրա հետ ստորոգրյալն էլ է հոգնակի թվով դրվում՝ «nechpesu−թալանված են» (ծագում է «chapas» արմատից). ռուսերեն տեքստում «ամեն ինչ» արտահայտությունն է ավելացվում: «Քննված են նրա թաքստոցները» (niveu rnazpunaj). մարգարեն ոչ թե միայն այն քարանձավները նկատի ունի, որտեղ եդոմայեցիները թաքնվելու հույս ունեին, այլ նաև նրանք, որտեղ պահվում էին նրանց գանձերը: Յոթանասնիցը «mazpunim» բառը գանձեր իմաստով է ընկալել և ամբողջ արտահայտությունը «καὶ κατελήμφθη τὰ κεκρυμμένα αὐτοῦ» (սլավոներեն՝ «և վերցրին նրա գանձերը») տարբերակով է թարգմանել: Ինչպես հայտնի է, Եդոմը հայտնի էր իր հարստություններով. Դիոդորոս Սիցիլիացու վկայությունների համաձայն (Պատմական գրադարան, XIX, 95)`Պետրա քաղաքը Ասորիքի և Արաբիայի միջև տեղի ունեցող առևտրի գլխավոր կետն էր:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս քննութեան ենթարկուեց Եսաւը, եւ բացայայտուեցին նրա թաքցրածները:
(Արարատ թարգ․) Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։
(Գրաբար) Զիա՞րդ քննեցաւ Եսաւ՝ և ըմբռնեցան ծածուկք նորա։