Աբդիուի մարգարեության մեկնություն 1:8

Ա․ Լոպուխին

«Մի՞ թե դա չի լինելու այն օրը»,−ասում է Տերը,−«երբ Ես բնաջնջելու եմ Եդոմի իմաստուներին և խելամիտներին Եսավի լեռան վրա»: (Սինոդական թարգ․) [8]
   
    8−9−րդ համարները բովանդակում են Եդոմին սպասվող աղետների նկարագրությունը: «Մի՞թե դա չի լինելու այն օրը». «Օր» բառը մարգարեն «ժամանակ, ժամանակաշրջան» ընդհանուր իմաստով է օգտագործում: «Ես բնաջնջելու եմ Եդոմի իմաստուններին». Ըստ Հոբ 2:11; Բար. 3:22; Ես. 47:7 համարների՝ Եդոմը ժողովուրդների մեջ հայտնի էր իր իմաստությամբ: «Եվ խելամիտներին Եսավի լեռան վրա». Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում «և հանճարը (sunesin)` Եսավի լեռան վրայից» վերացական տարբերակն է: Յոթանասնիցը 8−րդ համարը ոչ թե հարցական, այլ հաստատական տարբերակով է փոխանցում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց այդ օրը. «Կը վերացնեմ իմաստութիւնը Եդոմի երկրից եւ հանճարը՝ Եսաւի լեռից:
(Արարատ թարգ․) «Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ, ասէ Տէր. կորուսից զիմաստութիւն յերկրէն Եդոմայ, և զհանճար ի լեռնէն Եսաւայ։