Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։25

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»:
   
   Ինչո՞ւ Պողոսը փակեց «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհները» (Գործք. 16:17) ասող դևի բերանը։ Ինչո՞ւ էր դևերին խոսել արգելում նաև Քրիստոս: Այնտեղ՝ առաքյալի մոտ, սա ճիշտ արարք էր, որովհետև դևը կարողանում էր նաև նշաններ գործել. նաև այստեղ՝ Քրիստոսի պարագայում, աստղ (այսինքն՝ կա՛մ հրեշտակ, կա՛մ մի հայտնի մարդ) չէր քարոզողը, այլ Նա ինքն էր քարոզում Իր մասին. նաև դևերը չէին երկրպագում Նրան: Երբ խոսողը կուռք չէ, ապա նրան դա չէր արգելվում: Ահա թե ինչու Աստված թույլ տվեց և չխանգարեց, որ Բաղաամը օրհնություններ ասի (Թվեր. 23):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:23
   

Սուրբ Աթանաս Մեծ Ալեքսանդրացի

Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»:
   
   Նա գերեզմաններից բղավող դևերին լռել ստիպեց, քանզի նրանք չէին ստում «Դու Աստծո Որդին ես» և «Աստծո Սուրբը» (Մատթ. 8:29, Ղուկ. 8:28) ասելով, և քանի որ նրանց խոսքերը իրապես ճշմարիտ էին: Նա չէր ցանկանում, որ ճշմարտությունը անմաքուր, առավել ևս դևերի  շուրթերից լսվեր, և որպեսզի նրանք ճշմարտությանը չխառնեին իրենց չար կամքը և այն չցանեին մարդկանց մեջ, քանի դեռ մարդիկ երազում էին ( Գործք. 16:16–21):
   
   

Ա. Լոպուխին

Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»: (Սինոդական թարգ․)[25]
   
   Տերը չի ցանկանում սատանայի բերանից լսել մեսիական արժանապատվության խոստովանությունները: Քանի որ ավելի ուշ կարող էին ասել, որ միայն խենթերն են խոստովանում Քրիստոսին [«Դևի վկայությունը միանգամայն անհարմար և անպարկեշտ էր. այն  անհամաձայնության մեջ էր Մկրտչի վկայության և Քրիստոսի մասին հայտարարող երկնային ձայնի հետ...»: Դա փարիսեցիներին ինչ–որ հիմքեր կտար Քրիստոսին դևերի իշխանի իշխանությունն օգտագործելու մեջ մեղադրելու համար (Էդերսհայմ, Հիսուս Մեսիայի կյանքը և ժամանակը, հատոր 1, էջ 610)]...  «Լռե՛լ» հրամանի հետ միասին  Տերը չար ոգուն նաև դիվահարվածից «դուրս գալ» է հրամայում: Դրանով Տերը ցույց է տալիս, որ Նա իսկապես հաղթում է Սատանային:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․)Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»:
(Արարատ թարգ․) Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։
(Գրաբար) Աստեա՛ց ի նա Յիսուս ՝ եւ ասէ. եւ ե՛լ ի դմանէ: