Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։45

 

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:40
   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:
   
   Բայց մյուս կողմից, յուրաքանչյուր բարերարություն ստացող պետք է երախտապարտ և երախտագետ լինի, նույնիսկ եթե նրա հանդեպ բարիք գործողը դրա կարիքը չունի: Նույն կերպ էլ բորոտն է հայտարարում իր ստացած բարիքի մասին՝  չնայած այն բանին, որ Տերը նրան այդպիսի բան չէր պատվիրել:
   

Ա. Լոպուխին

Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս: (Սինոդական թարգ․)[45]
   
   Այնուհետև Մարկոսն ավելացնում է, որ բժշկվածը չի պահում Քրիստոսի արգելքը և ամենուր հայտարարում է իր հետ կատարված հրաշքի մասին. այդ իսկ պատճառով չափազանց մեծ թվով ժողովուրդ է սկսում հետևել Քրիստոսին։ Տիրոջից ժողովուրդը միայն հրաշքներ էր սպասում, այլ ոչ թե Աստծո Արքայության մասին ուսուցում։ Ժողովուրդն ակնկալում էր, որ Քրիստոս իրեն Մեսիա կհայտարարի (խոսքը այն Մեսիայի մասին է, որին այդ ժամանակ սպասում էին հրեաները): «Նույնիսկ ամայի վայրերում,– նշում է Մարկոսը,– Քրիստոս իր համար հանգիստ չէր գտնում, և այնտեղ՝ Նրա մոտ, մարդկանց հոծ բազմություն էր գալիս»:

   45–րդ համարում բորոտի մասին օգտագործված «դուրս գնալով» արտահայտությունը կարող է ցույց տալ, որ բուժվելուց հետո նա գնաց իր տուն, որտեղ մինչև այժմ երևալու իրավունք չուներ, և այստեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո գնաց իր հետ կատարվածի հրաշքի մասին պատմելու:
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:
(Արարատ թարգ․) Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։
(Գրաբար) Նա ելեալ սկսաւ քարոզել յոյժ, եւ հռչակ հարկանել զբանն, մինչ ոչ եւս կարաւղ լինել նմա յայտնապէս ի քաղաք մտանել, այլ արտաքոյ յանապատ տեղիս էր. գայի՛ն առ նա յամենայն կողմանց: