Հովհաննես Ծործորեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի երկրի համար ավելի դյուրին կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի:
Կամ ցույց է տալիս, որ տակավին դատաստան պիտի կատարվի Սոդոմի հանդեպ հանդերձյալ Օրը, սակայն ավելի թեթև, քան [այդ քաղաքի] հանդեպ, քանի որ ինչպես որ փառքն է զանազան, այդպես էլ տանջանքը, կամ էլ «դատաստանի օր» է կոչում սոդոմացիների տանջանքների օրը, երբ արևածագին Տերը կրակ ու ծծումբ թափեց երկնքից՝ Տիրոջից, և այրեց քաղաքները 573: Սա, ասում է, ավելի թեթև է, քան անհավանների դատաստանը, որ ճշմարիտ Արեգակի ծագմամբ հալածվելու են դեպի անշեջ կրակը սատանայից հետո. որովհետև [սոդոմացիներինն] անցավոր էր, իսկ սրանցը՝ մշտնջենական, նրանցը միայն մարմնի [պատիժ էր], իսկ սրանցը՝ հոգու և մարմնի: Բայց ինչո՞ւ է այդքան ծանր լինելու. որովհետև այնտեղ հրեշտակները եկան, բայց ոչ մի հրաշք չգործեցին, այլ նույնիսկ տեսնողներին կուրացրին և ամբողջ Սոդոմը նշան դարձրին, իսկ այստեղ նրանց մեռելներին հարություն տվին ու կույրերի աչքերը բացեցին. այնտեղ հրեշտակներին անարգեցին, իսկ այստեղ՝ հենց Աստծուն, որովհետև «ով ձեզ է անարգում, Ինձ է անարգում» (Ղուկ. 10:16): Այս պատճառով էլ Սոդոմի երկրի համար ավելի հեշտ կլինի, քան սրանց: Հարկ է քննել նաև, թե [Տերն] ինչու այս կյանքում չի խրատում սրանց, ինչպես Սոդոմին, այլ պահում է Մեծ Օրվան: Նախ՝ որպեսզի թերևս զղջա լով դարձի գան ու փրկվեն: Երկրորդ՝ որովհետև [սոդոմացիները] մարմնավոր հանցանքներ գործեցին, ուստի նյութական կրակով տանջվեցին, իսկ սրանք հոգևոր ու աստվածային բաների հանդեպ [մեղանչեցին], ուստի հոգևոր կյանքում մշտնջենավորապես կչարչարվեն: Եվ երրորդ՝ որպեսզի չկարծվի, թե ամենքի հատուցումն այստեղ է կատարվում, այլ սրանից բացի մեկ այլ քննություն ևս կա՝ սրանից ավելի ահավոր՝ ինչպես տանջանքների [արժանացնելու] համար, այդպես էլ փառքի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: