Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է:
Տե՛ս Ծննդոց գլուխ 1:9
Ա. Լոպուխին
Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով: Եվ Աստված տեսավ, որ լավ է: (Սինոդական թարգ․)[10]
Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով: Այն մասին, թե ինչ եղանակով և ինչ ժամանակահատվածում է կատարվել ցամաքից ջրի անջատման այս գործընթացը և երկրակեղևի ինքնակազմավորումը՝ Աստվածաշունչը մեզ ոչինչ չի ասում՝ դրանով իսկ լայն հորիզոններ բացելով գիտական պրպտումների համար: Իսկ տիեզերածնության տեսիլքում, որին առնչվում է Աստվածաշունչը, նշված է միայն աշխարհրագոյացման այս երրորդ փուլի կամ, աստվածաշնչյան լեզվով ասված՝ արարչագործության երրորդ օրվա ընդհանուր բնույթն ու վերջնական արդյունքը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր և հավաքված ջրերը կոչեց ծով: Եվ Աստված տեսավ, որ բարի է:
(Գրաբար) Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր. և զժողովս ջուրցն կոչեաց ծովս: Եւ ետես Աստուած զի բարի է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: