Սրբ. Եփրեմ Ասորի
Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 11:4
Ա. Լոպուխին
Եվ Տերն իջավ, որպեսզի տեսնի քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: (Սինոդական թարգ․) [5]
Եվ Տերն իջավ, որպեսզի տեսնի… Ամենագետը տեսանելիորեն վայր իջնելու կարիք չունի, քանի որ Նրան հայտնի են մարդկային սրտի բոլոր, անգամ ամենագաղտնի խորհուրդները (Եր. 11:20, 17:10, Սաղմ. 7:10, Ա Մն. 29:17), հետևաբար, այս արտահայտությունը մարդակերպական (անթրոպոմորֆիկ) է, որը ցույց է տալիս աստվածային դատաստանի իրականացումը մարդկային ձեռնարկների նկատմամբ (Ծննդ. 18:24, Սաղմ. 143:5): «Աստված երկիր է իջնում, երբ հետագա իրադարձությունները մարդկանց կամքին չթողնելու համար պատրաստվում է հրաշալի կերպով խափանել նրանց ծրագրերը: Տերն իջնում է՝ տեսնելու քաղաքն ու աշտարակը, որովհետև դրանց ստեղծումն ապացուցում էր մարդկանց հոգիների խորը այլասերումը, և դրանով իսկ ցույց է տրվում, որ Տերը հատուկ ուշադրություն դարձրեց մեղավորների վրա և որոշեց միջոցներ ձեռնարկել նրանց իրարից բաժանելու համար» (Գ.Կ. Վլաստով):
Որ կառուցում էին մարդկանց որդիները... «Լայն իմաստով այս անվանումը բոլոր մարդկանց է վերաբերում` թե՛ բարեպաշտներին և թե՛ մեղավորներին և ցույց է տալիս նրանց բնական ոչնչությունն Ամենակարողի համեմատ (մարդկանց կամ Ադամի որդիներ` նշանակում է «փոշու որդիներ»): Սակայն այստեղ, ամենայն հավանականությամբ, խոսքը Քամի անօրեն ցեղի անդամների մասին է, որոնք այդ նախաձեռնության հիմնական մեղավորներն էին և խաբեությամբ էին դրա մեջ ներգրավել բարեպաշտ ցեղի անդամներին» (Վիսսարիոն եպիսկոպոս): Սա հաստատվում է նաև աստվածաշնչյան համատեքստով, որից երևում է, որ նախկինում էլ քաղաքների գլխավոր կառուցողը Քամի ժառանգն էր՝ արաբական-եթովպացի Նեբրոթը (Ծննդ. 10:10–11):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:
(Արարատ թարգ․) Եվ Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների շինած քաղաքը և աշտարակը:
(Գրաբար) Եւ ի սոցանէ՛ մեկնեցան կղզիք ազգաց յերկրի իւրեանց. իւրաքանչի՛ւր ըստ լեզուս յա՛զգս իւրեանց և ի տոհմս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: