Ծննդոց գրքի մեկնություն 1:18

Սրբ. Եփրեմ Ասորի

ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: 

 

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:14 
   

Ա. Լոպուխին

18-19․ Եվ  ցերեկվա ու գիշերվա վրա իշխելու և լույսն ու խավարը իրարից բաժանելու համար և Աստված տեսավ, որ լավ է: [18]Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր չորրորդ: (Սինոդական թարգ․)

   
   Ինչպես նաև ցերեկվա ու գիշերվա վրա իշխելու…Արարիչը, ինչպես ասում է Սաղմոսերգուն, լուսինն ու աստղերը կարգել է գիշերվա վրա իշխելու համար (հմմտ. Սաղմ. 135:9), իսկ արևի ծագումը կարգել է, որպեսզի այն լինի մարդու աշխատանքային օրվա սկիզբ (հմմտ. Սաղմ. 103:22–23): Այս միտքն ավելի պարզ է արտահայատում Երեմիա մարգարեն՝ փառաբանելով Ամենակալ Աստծուն, որ արևը հաստատեց ցերեկվա լուսավորության, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերվա լուսավորության համար (Երեմ. 31:35):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է:
(Արարատ թարգ․) Եվ իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից: Եվ Աստված տեսավ, որ բարի է:
(Գրաբար) Եւ իշխել տուընջեան և գիշերոյ, և մեկնել ի մէջ լուսոյն և ի մէջ խաւարին: Եւ ետես Աստուած զի բարի է: