Ծննդոց գրքի մեկնություն 1:22

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»:

   

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:20
   

Ա. Լոպուխին

   22-23․ Եվ Աստված օրհնեց դրանց՝ ասելով. «Աճեցե՜ք ու բազմացե՜ք և լցրե՜ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»: [22] Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր հինգերորդ: (Սինոդական թարգ․)
   
   Եվ Աստված օրհնեց դրանց ու ասաց… Առաջին իրական կյանքի (կենդանական, այլ ոչ թե՝ բուսական) ի հայտ գալը ընդգծվում է Արարչի բացառիկ գործողությամբ՝ Նրա օրհնությամբ: Շնորհիվ այս արարչական օրհնության՝ Նրա կողմից նորաստեղծ բոլոր արարածները ստանում են իրենց տեսակով բազմանալու ունակություն, այսինքն՝ կենդանիների ամեն մի տեսակ ստանում է իր նմանին վերարտադրելու ունակություն:

   Աճեցե՜ք, բազմացե՜ք… Եբրայերեն բնագրում այս երկու բառերն ունեն միևնույն նշանակությունը, իսկ դրանց միավորումը, եբրայերեն լեզվի առանձնահատկությամբ պայմանավորված, հատուկ շեշտում է ծնվելու ճանապարհով կենդանի էակների բնական բազմացման մասին միտքը:

   Իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա… Մի նոր նուրբ հատկանիշ. նախկինում որպես թռչունների տարերք նշված էր օդը՝ որպես ոլորտ, որում նրանք թևածում են (Ծննդ. 1:20), այժմ ավելանում է նաև երկիրը, որի վրա դրանք հյուսում են իրենց բներն ու ապրում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, և թող թռչունները շատանան երկրի վրա»:
(Գրաբար) Եւ օրհնեաց զնոսա Աստուած և ասէ. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք և լցէ՛ք զջուրսդ որ ի ծովս. և թռչունքդ բազմասցի՛ն ի վերայ երկրի:(Գրաբար)