Ծննդոց գրքի մեկնություն 12:3

Ա. Լոպուխին

Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»: (Սինոդական թարգ․) [3]

   

   Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ… Աբրամի հետ ուխտ կնքելով՝ Աստված, ըստ մարդկային սովորության, կարծես ընկերանում է նրա հետ (Բ Մնաց. 20:7, Ես. 41:8, Հակ. 2:23), և խոստում է տալիս ունենալ նրա հետ ինչպես ընդհանուր ընկերներ այնպես էլ ընդհանուր թշնամիներ:

   Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները… Այս խոսքերի լավագույն մեկնությունը տալիս է Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված իր թղթում, ասելով, որ Աբրամին տրված օրհնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով տարածվում է նաև հեթանոսների վրա… «Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Գաղ. 3:8, 14):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»:
(Արարատ թարգ․) Եվ կօրհնեմ քեզ օրհնողներին ու կանիծեմ քեզ անիծողներին: Եվ երկրի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»:
(Գրաբար) Եւ օրհնեցից զօրհնիչս քո, և զանիծիչս քո անիծից. և օրհնեսցին ի քեզ ամենայն ազգք երկրի։