Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:41

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նինվեացիները դատաստանին վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, քանի որ նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ և, ահա, այստեղ Հովնանից ավելի մեծը կա»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:40
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ:
   

    Նինվեացիները Դատաստանի օրն այս ցեղի հետ կկանգնեն և կդատապարտեն նրան, որովհետև զղջացին Հովնանի քարոզությամբ. իսկ այստեղ ահա Հովնանից էլ մեծը կա:

    Իր հարության հետ նաև համընդհանուր հարությունն է ավետարանում և [ցույց տալիս], որ նինվեացիները հրեա ազգին դատաստանի արժանի մեղադրանք են ներկայացնելու, որովհետև [Նինվե] քաղաքի բոլոր [բնակիչները]՝ թագավոր  1 ու իշխան, ծեր ու երիտասարդ, տղամարդ ու կին, երեխա, մանուկ ու անխոս կենդանի, քուրձ հագան, պահք հայ-տարարեցին և այս կյանքում սիրելի ամեն հաճույք արհամարհեցին, ինչով և փրկվեցին, իսկ [հրեաները]՝ ոչ: Մանավանդ որ այնտեղ ծառան էր, իսկ այստեղ՝ Տերը՝ «Հովնանից էլ մեծը», ինչպես ասում է [Հիսուսը]: Որովհետև Հովնանի գալստյան մասին ոչ ոք կանխապես չքարոզեց, իսկ Սրանը՝ բազմաթիվ մարգարեներ. նա կորուստ քարոզեց, իսկ Սա փրկություն ավետարանեց. նա հրաշք չգործեց, իսկ Սա բազմաթիվ հրաշքներ [գործեց]. նա կետի միջից ելավ, իսկ Սա՝ գերեզմանից: Սակայն [հրեաները] չհավատացին, ինչպես հեթանոսները. հետևաբար, արդարացիորեն են դատվելու:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ:
   
    Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան» և այլ:
Աստվածաշունչը բազում օրինակներով ցույց է տալիս մեռյալների հարությունը, առավել ևս տերունական ձայնով: Եվ նրանք իրոք կդատապարտվեն, որովհետև [նինվեացիք] լսելով Աստծու ծառայի՝ Հովնանի ձայնը, ապաշխարեցին, Իսկ այս ազգը լսելով Աստծու Որդու ձայնը, չապաշխարեց: Նույնը պետք է իմանալ նաև հարավի թագուհու գալու և Սողոմոնի իմաստությունը լսելու վերաբերյալ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38