Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:3

Ստեփանոս Սյունեցի

Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է:
   
«Եվ առանց նրա չեղավ ոչինչ»:
   Ամեն ինչ, որ ունի գոյացություն, Քրիստոսով եղավ. իսկ չարությունը՝ ո՛չ, քանզի գոյացություն չունի, այլ բարու պակասությունն ու անտեսումն է, ինչպես պոռնկությունը, շնությունը և դրանց նմանները, որոնք Քրիստոսով չեն եղել, այլ բանսարկուի խարդավանքներով: Այս պատճառով չի ասվում լինել Քրիստոսից, քանզի այն, ինչ որ եղավ Նրանով, կյանք էր, և կյանքը մարդկանց լույսն է (Հովհ. 1։4): Իսկ այդպիսիները մարդկանց համար ո՛չ կենդանություն են և ո՛չ էլ լույս, այլ մարդկանց հոգիներին՝ մահ և խավար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:1