Հովհաննես Ծործորեցի
Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցորենի մեջ որոմ 733 ցանեց ու գնաց:
Երբ մեր մարդկային բնությունը ծուլությամբ քնել էր, եկավ Բանսարկուն, որ Աստծո թշնամին է և [այդպես էլ] կոչվում է, բարուն մեղք խառնեց՝ չարը բարու կերպարանքով ներկայացնելով, որով խաբեց, ապա գնաց թաքնվեց, ասես բնավ ինքը չէ մեղքի պատճառը: Եվ սա ե՞րբ [պատահեց]. ո՛չ հենց սկզբից, այլ երբ տեսավ, որ բեղուն պտուղներ ցույց տվին. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ երեսուն. որովհետև նրանց հանդեպ, ովքեր բարի գործերով չեն հարստանում, [թշնամին] հանդգնություն չի գործում: Բայց կհարցնի մեկը. «Այս քնածներն ինչո՞վ են տարբերվում այն նախորդներից, որ ապառաժին կամ ճանապարհին սերմանվեցին»: Պատասխանենք՝ շատ բանով: Որովհետև նրանք [թշնամու կողմից] հափշտակվեցին հենց սկզբում՝ դեռ հաստատուն արմատներ չգցած, իսկ [սրանց] ջանաց [թշնամին] բազմաթիվ մեքենայություններով խանգարել: Սրանից խրատվում ենք, որ միշտ զգույշ ու արթուն լինելու կարիք ունենք, որ որոմներից չապականվենք:
Այս [առակով Տերը] նաև ահազանգ է կախում առաջնորդների պարանոցից (որոնց է վստահվել արտերի պահպանությունը), ինչպես նաև նրանց հնազանդվողների՝ ըստ այսմ. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհ. 21։16), «Արածեցրե՛ք ձեզ [հանձնված] հոտերը» (Ա Պետ. 5։2), և թե՝ «Նրանք տքնում են ձեր հոգիների համար» (Եբր. 13։17): Նրանք, գործերից թափուր լինելով և հոտերի մասին հոգ չտանելով, ինչպես հին ժողովարանի 734 հովիվները, [թույլ տվեցին], որ թշնամին խարդախությամբ, հերձվածողների միջոցով, աղանդ մտցնի Եկեղեցու մեջ: «Որոմ»-ով [Տերը] նկատի ունի ճշմարտության դեմ [պայքարողներին]՝ ինչպես սուտ մարգարեներին, սուտ առաքյալներին և դերաքրիստոս-ակաքրիստոսին, այդպես էլ [Եկեղեցու սուրբ] վարդապետներին հակառակ [ուսուցանող] հերձվածողներին: Բայց վերջիններս ոչ թե բռնությամբ, այլ հովիվների անգործությունից է, որ գաղտագողի սպրդելով՝ անիրավ հերձվածի որոմը ցանեցին հավատքի ուղղափառ սերմերի մեջ: Որովհետև մեղքերի կամ չար գործերի մի այլ սերմ [չցանեցին], այլ ցորենին նման այդ որոմը՝ սնափառության ախտով վարակված չարափառությունը: Նրանք կյանքից հեռացան-գնացին, բայց նրանց աղանդը մնաց Եկեղեցում՝ ի հիշատակ նրանց չարիքների:
Ստեփանոս Սյունեցի
Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:24
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: