Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Տանտիրոջ ծառաները, մոտենալով նրան, ասացին. «Տե՛ր, չէ՞ որ դու արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:24
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»:
   

   Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան.«Տե՛ր, մի՞թե լավ սերմ չցանեցիր քո ագարակում. ուրեմն որտեղի՞ց է այդ որո մը»:

   Այստեղ [Տերը] ցույց է տալիս սուրբ հրեշտակների խնամակալությունը, ինչպես նաև նրանց վկա լինելը, որ Աստված աշխարհի ագարակում բարին սերմանեց: Սրա հետ միասին նաև [ցույց է տալիս], որ [հրեշտակները] սովորելու կարիքն ունեն և սիրում են [իրենց Տիրոջը]: Այս խոսքը նաև առաքյալների մասին է, ովքեր Եկեղեցու Տիրոջ տնից  1 սովորելով ուղղափառ հավատքը՝ սերմանեցին Եկեղեցու մեջ, որտեղից և իմացան նեռի վերաբերյալ և հայտնեցին, որ նա երևալու է վերջին ժամանակներում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:24