Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Տանտիրոջ ծառաները, մոտենալով նրան, ասացին. «Տե՛ր, չէ՞ որ դու արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:24
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»:
Նա ասաց նրանց. «Թշնամի մարդ արեց դա»:
Ցույց է տալիս, որ չարությունը ոչ թե Աստված է ստեղծել, այլ մի ուրիշը՝ թշնամին, և [սատանան] ճշմարտապես թշնամի է ոչ միայն մեր [մարդկային] բնությանը, այլև Աստծուն, որովհետև անիրավության սկիզբը [դրվեց] ոչ թե նրանով, որ [թշնամին] մեր դեմ մեղանչեց, այլ որ նաև համարձակվեց Աստծո կամքին հակառակել: [Տերը] նաև «թշնամի» է հայտնապես կոչում հերձվածողներին, որովհետև ովքեր, արգանդից իսկ խաբված լինելով, սուտ խոսեցին (Սաղմ. 57։4)՝ օտարանալով մայր Ավազանից, Աստծո թշնամի են, քանի որ ճշմարիտ խոսքը խաթարեցին ու եղծեցին և չար հերձվածներ հաստատեցին:
Ծառաներն ասում են նրան. «Կամենո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն»:
Ծառաների ինչպիսի՜ երանելի հպատակություն, որովհետև հենց այնպես չէ, որ հրաման էին խնդրում, այլ կատարում էին այն, ինչ համաձայն էր [տիրոջ] կամքին, քանի որ, թեպետ [հրեշտակները] ծառայող հոգիներ են՝ սպասավորելու համար ուղարկվող (Եբր. 1։14), բայց առանց Աստծո կամքի ոչինչ չեն գործում՝ ըստ մարգարեի (Սաղմ. 102։20) : [Այս խոսքը] նշանակում է նաև, որ նրանք ձանձրացել են չար գործերից, ուստիև հայցում են [դրանք վերացնել], որպեսզի սուրբ սերմերը չկորչեն և որոմներն ըստ արժանվույն դատվեն: [Նշանակում է] նաև, որ Աստված արդարների աղոթքով չի վերացնում չարափառների աղանդը (ինչպես երբ [առաքյալներն] ասացին. «Կամենո՞ւմ ես, որ կրակ իջեցնենք», Նա ասաց՝ ո՛չ (հմմտ. Ղուկ. 9։54), ինչպես որ [չի վերացնում] նաև սատանային, [մեղսածին] ցանկությունները՝ մարմիններից և հալածիչներին՝ աշխարհից), որպեսզի ընտիրները երևան գան, իսկ աղանդավորներն արդարացիորեն պատժվեն, քանի որ [Աստված] այդքան ժամանակ տվեց զղջման համար, և նրանք չապաշխարեցին, ինչպես Հին [Ուխտում] էր ասում. «Մեկ տարում չեմ վերացնի այդ ազգին, որպեսզի... գազանները չբազմանան» (հմմտ. Ելք 23։29):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: