Հովհաննես Ծործորեցի
37-38. Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են.
Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Լավ սերմ ցանողը Մարդու Որդին է: Ագարակն այս աշխարհն է: Լավ սերմն արքայության որդիներն են:
Լուսավոր ու հակիրճ խոսքով բացատրում է աշակերտներին պատմված առա կը: Նա, Ով մարգարեների միջոցով աստվածությամբ էր սերմանում աստվածպաշտությունը, այստեղ մարդկությամբ է դարձյալ [սերմանում]՝ ավետարանի վարդապետությունը՝ դեպի բարին առաջնորդելու համար թե՛ Հին [Ուխտի] մարդկանց, թե՛ Նոր: Իսկ «ագարակ» է կոչսսում այս աշխարհը՝ նրա փոքրությունն ու պակասությունը համեմատելով դրախտի ու վերին կյանքի հետ: Ովքեր ընդունեցին Տիրոջ ուսմունքը, լավ սերմեր դարձան, այսինքն՝ առաքինագործ, նաև ուրիշների մեջ ևս [բարիք] սերմանող, որովհետև այս կյանքում [գործված] առաքինությունները [նույնպես] նման են սերմի՝ առատ բերք ու պտուղ տալու և մշտնջենավոր պսակի պատճառով, և [դրանցով են] ժառանգելու վերին արքայությունը:
Իսկ որոմը չարի որդիներն են:
[Այսինքն]՝ նրանք, ովքեր չարի ուսմունքն ընդունեցին, ինչպես հրեաները 754, հերձվածողներն ու անհավատ հեթանոսները, որ նրա կամքին ծառայելով՝ [իրենց] չար գործերով դարձան նրա ծնունդներն ու որդիները, այսինքն՝ գեհենի կրակի ժառանգորդներ:
Ստեփանոս Սյունեցի
37-38. Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են.
«Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը՝ արքայության որդիները»:
Ովքեր ընդունեցին բարի սերմը՝ Քրիստոսի վարդապետությունը, եղան բարի սերմեր՝ Աստծու արքայության որդիներ: Իսկ ովքեր ընդունեցին չար վարդապետությունը և մի կողմ թողեցին Քրիստոսի սերմը, սրանք եղան չարի որդիներ, գեհենի կրակի [արժանի] որոմ:
Արքայությունը Քրիստոսի Եկեղեցին է և Աստվածային խոսքերը, ուստի գայթակղությունները, այսինքն՝ այլ աղանդները, որոնք անօրենություն են գործում, կհավաքվեն և կգցվեն բոցավառ հնոցի մեջ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:36

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: