Ծննդոց գրքի մեկնություն 14:1

Ա. Լոպուխին

Սենաարի արքա Ամարփաղի, Ելլասարի արքա Արիոքի, Ելամի արքա Քոդողագոմորի և Գոյիմի արքա Թադգաղի թագավորության ժամանակ: (Սինոդական թարգ․) [1]

   

    Սենաարի արքա Ամարփաղի… և Գոյիմի արքա Թադգաղի թագավորության ժամանակ… Թեև, ըստ երևույթին, այստեղ հիշված բոլոր չորս արքաներն էլ ներկայացվում են իբրև համահավասար դաշնակիցներ, սակայն խոսքի հետագա համատեքստը բացահայտորեն առանձնացնում է նրանցից մեկին՝ Էլամի արքա Քոդողագոմորին (Ծննդ. 14:4-5), ինչը ամբողջությամբ համապատասխանում է սեպագիր տեքստերին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սենաարի արքայ Ամարփաղի թագաւորութեան ժամանակ Սելլասարի արքայ Արիոքը, Ելամի արքայ Քոդողագոմորը եւ ազգերի արքայ Թարգաղը
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ իրենց ժամանակներում Սենաարի Ամարփաղ թագավորը, Ելլասարի Արիոք թագավորը, Ելամի Քոդողագոմոր թագավորը եւ Գոյիմի Թադգաղ թագավորը:
(Գրաբար) Եւ եղև ի թագաւորութեանն Ամարփաղայ արքայի Սէնարայ, Արիովք արքայ Սեղ՚ղասարայ, և Քոդողագոմոր արքայ Ելամայ, և Թարգաղ արքայ ազգաց.