Ծննդոց գրքի մեկնություն 14:10

Ա. Լոպուխին

Սիդդիմի հովիտը լիքն էր կուպրի հորերով։ Սոդոմի ու Գոմորի արքաները փախչելիս ընկան դրանց մեջ, իսկ մնացածները լեռը փախան: (Սինոդական թարգ․) [10]

   

   Սիդդիմի հովիտը լիքն էր կուպրի հորերով։ Սոդոմի ու Գոմորի արքաները փախչելիս ընկան դրանց մեջ, իսկ մնացածները լեռը փախան… Այսպես կարճ, սակայն միանգամայն պարզ է արքաների այդ պատերազմի ելքի մասին Աստվածաշնչի հաղորդած տեղեկությունը։ Իսկ քանի որ սոդոմացիների արքան ողջ էր մնացել և գերի ընկել (Ծննդ. 14:17), ապա, ակնհայտ է, որ խոսքն այստեղ ոչ այնքան թագավորների անձերի մասին է, այլ առավելաբար իրենց զորքերի ճակատագրի մասին, որոնք մասամբ զոհվեցին կուպրի հորերում, մասամբ էլ փրկվեցին՝ մոտակա լեռները փախչելով։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր: Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մէջ, իսկ մնացածները փախան լերան կողմը:
(Արարատ թարգ․) Սիդդիմ ձորը լի էր նավթահորերով: Սոդոմի ու Գոմորի թագավորները փախչելով դրանց մեջ ընկան, իսկ մնացածները փախան դեպի լեռները:
(Գրաբար) Եւ ի ձորն Աղտից ջրհորք, ջրհորք նաւթի։ Եւ փախեաւ արքայ Սոդոմացւոց և արքայ Գոմորացւոց, և անկա՛ն անդր. և մնացեալքն փախեան ի լեռնակողմնն։