Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:11

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, իսկ նա էլ այն իր մորը տարավ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:10
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը:
   
    Եվ նրա գլուխը սկուտեղով բերվեց ու տրվեց աղջկան, և [վերջինս] տարավ իր մոր մոտ:

    Այն գլուխը, որն արժանի էր պսակման և բարձրաձայն քարոզման, հատեցին ու բազմության առաջ բերեցին՝ նախապես դևերի նշանը կանգնեցնելով: Բայց սա տեղի ունեցավ, որպեսզի Աստծո անոխակալությունն ու ներողամտությունը քարոզվեր, որովհետև համբերեց և փայլակներ չարձակեց վերևից՝ խարշատելու լկտի աչքերն ու հանդուգն երեսը և կենդանվույն այրելու բոլոր խնջույքավորներին: Կամ էլ գետինը չպատռվեց՝ ամբողջա պես կուլ տալու ճշմարիտ քարոզչի հակառակորդներին և պսակելու արդարին ու մխիթարություն մատուցելու նրանց, ովքեր հետո իզուր չարչարվելու էին: [Աստված] չարեց սա. ավելին՝ հակառակն [արեց], ինչպես երբ [Իրեն] խաչ հանողների համար աղոթում էր:

    «Եվ տրվեց աղջկան»,- ասում է [ավետարանիչը]. դատապարտության պատճառը տրվեց հանդուգն լրբին: Այն իբրև ճրագ դրվեց սկուտեղի վրա և վառվեց բոլոր ազգերի մեջ՝ հետագա ժամանակներում խայտառակելով մարդասպանների շնությունը: Նաև իբրև լկտության պարգև տրվեց անապատի տատրակի 1 (Ղևտ. 1։14, 12։6-8 ևն) մահը, ով ծնվեց խայտալով (Ղուկ. 1։41) և վախճանվեց պարով 2: «Եվ նա տարավ,- ասում է [ավետարանիչը],- իր մոր մոտ»՝ Հովհաննեսի մահվան լուրը կամ գլուխը՝ իբրև Հերովդիադայի տունն այրելիք կրակ, որովհետև ոմանք ասում են, թե [աղջիկն] էլ է այդպիսի մահվամբ հեռացել կյանքից, սառույցի միջոցով. սառույցի վրա պարել է, ոտքը խրվել է [մեջը], և սառույցը կտրել է նրա վիզը՝ որպես վրեժխնդ-րություն նրանից և ի խրատ բոլոր հանցագործների:
   
Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:10
--------------------------------
1. Հովհաննեսը նմանեցվում է տատրակի, որովհետև տատրակը առանձնակեցության ձգտելու և թախծալից ձայն հանելու պատճառով խորհրդանշում է միայնակյացին, որպիսին էր նաև անապատաբնակ Հովհաննեսը: Այլև, ըստ Մովսիսական օրենքի, տատրակը մեկն է այն մաքուր կենդանիներից, որոնք զոհ էին մատուցվում Աստծուն
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6