Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրանք էլ ասացին Նրան (Հիսուսին). «Մենք այստեղ միայն հինգ հաց ու երկու ձուկ ունենք»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:13
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»:
   

    Եվ նրանք ասում են Նրան. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից 1 ու երկու ձկիցե:

    Այն նպատակով [Տերն] ասաց. «Դուք նրանց կերակուր տվեք», որ իրենց բերանով իսկ վկայեին թե՝ «Այստեղ ոչինչ չունենք», որպեսզի հրաշքի մեծությունը երևար, և ոչ միայն ժողովուրդը, այլև աշակերտներն օգուտ ստանային: Նաև թեպետ [այս խոսքը] ցույց է տալիս, որ նրանց սիրտն ապշած էր ու երկրահակ և Նրա ասածներից ոչինչ չէին հասկանում, սակայն քանի որ առատ խորտիկներն արհամարհել էին, որովհետև տասներկու տղամարդ անապատում հինգ նկանակ ու երկու ձուկ ունեին՝ մարմնական բաների հանդեպ այդքան անփույթ գտնվելու և միայն հոգևորի մասին հոգալու պատճառով, ուստի այդ էլ չխնայեցին (Հովհաննեսը [նկանակները նույնիսկ] «գարեղենե է ասում (Հովհ. 6։9)՝ մեզ սովորեցնելու համար, որ առաքյալների ու մարգարեների սեղաններն այդպիսին էին: Այնուհետև [Հիսուսն] Իր զորությունը ցույց տվեց. իսկույն բոլոր հիվանդներին բժշկեց և աշակերտներին հրամայեց բերել նկանակները, որովհետև բժշկությունից հետո կերակրի կարիք կար, որպեսզի չնվաղեին ճանապարհին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:15