Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Գիշերվա չորրորդ պահին Հիսուս, ծովի (լճի) վրա քայլելով, նրանց մոտ եկավ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:23
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ:
   

   Եվ գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, ծովի վրա քայլելով, եկավ նրանց մոտ:

   Ինչո՞ւ անմիջապես [չեկավ]. որպեսզի խրատեր նրանց չփնտրել վշտերից արագ ազատում, այլ սպասել և փորձություններն առաքինաբար տանել: Իսկ ինչո՞ւ է պահերի թիվը նշում. որովհետև նավավարները ցույց տվող ժամերի գիտությամբ են առաջնորդվում, մանավանդ Հոգու հայտնությամբ: Բայց որ [ավետարանիչը] «պահ» է ասում և ոչ թե «ժամ», սրանից ելնելով՝ ոմանք ասում են, որ երեք ժամը մեկ պահ է կոչվում, և գիշերվա տասներկու ժամը կազմում է չորս պահ: Ուստի պարզ է, որ առավոտյան պահին Հիսուսը երևաց նրանց՝ քայլելով ծովի վրայով այն նույն մարմնով, որով աղոթում էր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24