Ծննդոց գրքի մեկնություն 14:3

Ա. Լոպուխին

Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի հովտում, որտեղ այժմ Աղի ծովն է: (Սինոդական թարգ․) [3]

   

   Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի հովտում, որտեղ այժմ Աղի ծովն է… Ըստ երևույթին, էլամացիների լծի տակ ընդհանուր գերությունը բոլոր քանանացի իշխաններին կամ, գոնե, նրանցից առավել նշանավորներին ստիպեց համախմբվելու և ընդհանուր ապստամության դրոշ բարձացնելու՝ ըննդեմ զավթիչների։ Որպես համախմբման վայր նրանց համար ծառայեց Սիդդիմ հովիտը, այսինքն՝ Հորդանանի հովտի ստորին հատվածը, որն իր անվանումը ստացել է «Սիդ» բառից, ինչը նշանակում է «լեռնային ձյութ» կամ «ասֆալտ», ինչով հարուստ էր այդ տեղանքը, որտեղ էլ հետագայում առաջացավ Աղի կամ Մեռյալ ծովը (Ծննդ. 19, Թվ. 34:3, Բ Օր. 3:17)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սրանք բոլորը հաւաքուեցին Աղի ձորում, որ Աղի ծովն է:
(Արարատ թարգ․) Նրանք ամենքը հավաքվեցին Սիդդիմ ձորում, որ Աղի ծովն է:
(Գրաբար) Ամենեքեան սոքա՝ գումարեցան ի ձորն աղի, որ է՝ ծո՛վ աղտից։