Ծննդոց գրքի մեկնություն 14:4

Ա. Լոպուխին

4-5. Նրանք տասներկու տարի ենթարկվել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին։ [4] Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագավորները և կոտորեցին Աստարոթ Կառնայիմում եղող ռափայիններին, Համում եղող զուզեցիներին, Շավե-Կարիաթեմում եղող էմիմներին: (Սինոդական թարգ․)

   

   Նրանք տասներկու տարի ենթարկվել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին։ Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագավորները… Նման ժամանակագրական ճշտությունը վկայում է այս պատմական հուշարձանի ստուգության մասին։ Այստեղ նաև ավելի հստակ և որոշակի է արտահայտված Քոդողագոմարի դերը՝ որպես գլխավոր ստրկացնողի, իսկ այլ թագավորներինը՝ որպես պարզապես նրա գործակիցների։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք տասներկու տարի ենթարկուել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին:
(Արարատ թարգ․) Շուրջ տասներկու տարի նրանք հպատակվել էին Քոդողագոմորին և տասներեքերորդ տարում ապստամբեցին։
(Գրաբար) Զերկոտասա՛ն ամ ի ծառայութեան կացեալ էին Քոդողգոմորայ. և յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։Ամենեքեան սոքա՝ գումարեցան ի ձորն աղի, որ է՝ ծո՛վ աղտից։