Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»:
Որովհետև Հովհաննեսն ասում էր նրան. «Վայել չէ, որ դու նրան ունենասե»:
Ինչո՞ւ ոչ թե կնոջն է հանդիմանում, այլ ամուսնուն: Որովհետև ամուսինը կնոջից ուժեղ էր և բռնությամբ էր շարժվում: Նաև թեև Մովսեսի օրենքը թելադրում էր, որ վախճանված անզավակ եղբոր կնոջն առնեին, սակայն [Հովհաննեսը] հանդիմանում է [Հերովդեսին], որովհետև վերջինիս եղբայրը ողջ էր կամ էլ զավակ ուներ: Այլև ասում է. «Վայել չէ, որ դու նրան ունենաս, որովհետև թագավորը երկրի համար ասես կանոն ու սահմանում լինի, և նրա օրինակին են ամենքը հետևում, իսկ դու, այդ անօրինությունը գործելով, ամենքին շեղում ես, որով ոչ միայն քեզ համար ես դատի ենթարկվելու, այլև անօրինությանդ ենթարկվածների»:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: