Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:12
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի:

   
   Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Ամեն բույս, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի:

   Թեպետ ոմանք, որ մանիքեցիների 1 հիվանդությամբ են բռնված, ասում են, թե սա [Հին ուխտի] Օրենքի մասին է, բայց ճիշտն այն է, որ [Տերն] Իր հանդեպ հավատի և պատվիրանների գործերի մասին ասաց սա՝ ըստ այսմ. «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չմղի նրան դեպի Ինձ» (հմմտ. Հովհ. 6։44): Եվ նրանք, քանի որ հավատով չտնկվեցին Ինձ վրա՝ Որթատունկիս ճյուղերը դառնալով, արմատախիլ կարվեն (Հովհ. 15։1-2)՝ նախ կյանքից ու շնորհից և ապա՝ հավիտենական փառքից: Այլև Աստված բարի է և մարդուն բարու համար ստեղծեց, իսկ ով չարն է գործում, Աստծուց տնկված չէ, ուստի պիտի խլվի իր գործերից և բարու մեջ արմատ գցի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10