Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:16

Ստեփանոս Սյունեցի

Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս:
   
   Եվ ցանկանում էր հագենալ եղջերենու պտղով, որը խոզերն էին ուտում: Եվ ոչ ոք [այդ] նրան չէր տալիս»:
   Բանական հոգին ցանկանում է վարդապետություն, թեկուզև ոչ բարի խոսքից, միայն թե լինի վարդապետական խոսք: Այդ եղջերենիի պտուղը քաղցր է և պարարտացնում է մարմինը, թեպետև աղիքների խցանում է առաջացնում, որը խորհրդանշում է նյութասերների և մարմնասերների խոսքերը, ովքեր ըստ իրենց լսած բարբաջանքների՝ մարմնական ցանկությունները բարի են ասում:
   «Եվ ոչ ոք [այդ] նրան չէր տալիս»:
   Հետինները խախտված ուսմունքը չեն ավանդում բարին փնտրողներին, որպեսզի չհանդիմանվեն:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11