Ա. Լոպուխին
Եվ Աբրամն ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի»։ (Սինոդական թարգ․) [3]
Եվ Աբրամն ասաց... ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի... Իր կյանքի մայրամուտին լինելով անզավակ՝ Աբրամը, թեև դրա համար Աստծո առջև սգում է, սակայն հեռու է մեղսալի վհատությունից և Աստծո դեմ տրտնջալուց: Նա շտապում է որդեգրել իր ընդոծինին և դարձնել նրան Աստծո կողմից իրեն տրված բոլոր խոստումների մասնակիցն ու ժառանգորդը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»:
(Արարատ թարգ․) Եվ ավելացրեց. «Քանի որ ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»:
(Գրաբար) Եւ ասէ Աբրամ. Որովհետև ինձ ո՛չ ետուր զաւակ, ընտոծի՛նն իմ ժառանգեսցէ զիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: