Մեկնություն Ծննդոց 16:15

Ա. Լոպուխին

Հագարն Աբրամի համար ծնեց մի որդի, և Աբրամը Հագարից ծնված իր որդու անունը դրեց Իսմայել: (Սինոդական թարգ․) [15]

   

   Հագարն Աբրամի համար ծնեց մի որդի… Ուշքի գալով իրեն եղած հայտնությունից՝ Հագարը վերադարձավ Աբրամի տուն, հաշտվեց Սարայի հետ և շուտով մայրացավ՝ ծնելով որդի: Աբրամը հայտնությամբ տրված կարգադրության համաձայն նրան անվանեց Իսմայել: Սրանով իսկ հաստատվում է նաև Հագարին տրված հայտնության իրականությունը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ:
(Արարատ թարգ․) Հագարը մի որդի ծնեց Աբրամի համար, և Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունը Իսմայել դրեց:
(Գրաբար) Եւ ծնաւ Ագար Աբրամու որդի, և կոչեաց զանուն որդւոյն իւրոյ որ ծնաւ նմա Ագար՝ Իսմայէլ։