Ա. Լոպուխին
Աբրահամն իր երեսի վրա ընկավ և ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Մի՞թե հարյուր տարեկան մարդը կարող է որդի ունենալ, և իննսունամյա Սառան մի՞թե կարող է ծնել»: (Սինոդական թարգ․) [17]
Աբրահամն իր երեսի վրա ընկավ և ծիծաղեց… «Ի նշան խոստում տված Աստծո հանդեպ ակնածանքի և երախտապարտության, Աբրահամը երեսնիվայր ընկավ Նրա առաջ։ Իսկ այն խոսքերը, որ պտտվում էին Աբրահամի մտքում, ոչ թե Տիրոջ խոստման հանդեպ նրա կասկածանքն են արտահայտում, այլ խոստման մեծության առաջ ուրախալի զարմանքը: Հոգին ողողած ուրախության պատճառով նա ինքն իրեն, սեփական ականջներին չէր հավատում՝ լսելով Աստծո հավաստիքը, որ իրենից և իր կնոջից որդի պիտի ծնվի այն տարիքում, երբ իրենք երկուսն էլ արդեն ամայացել էին որդեծնության համար» (Հռ. 4:19, եպս. Վիսսարիոն)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ընկավ երեսի վրա, ծիծաղեց ու իր մտքում ասաց. «Արդյոք կարող է հարյուր տարեկան մարդը զավակ ունենալ, և կամ իննսուն տարեկան Սառան ինչպե՞ս կարող է ծնել»:
(Գրաբար) Անկա՛ւ Աբրաամ ի վերայ երեսաց իւրոց և ծիծաղեցաւ. և խօսեցաւ ի սրտի իւրում և ասէ. Թէ հարիւրամենի՝ որդի՞ լինիցի. և Սարրա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: