Ա. Լոպուխին
«Ահա Իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի դառնաս, (Սինոդական թարգ․) [4]
Ահա Իմ ուխտը քեզ հետ… Աբրամի հետ կնքած Իր ուխտը կրկնելով՝ Աստված այժմ ավելի մանրամասնորեն է շարադրում դրա պայմաններն ու երկու կողմերի պարտականությունները՝ հաճելով սկսել Ինքն Իրենից (Ահա Իմ ուխտը)։
բազում ազգերի հայր պիտի դառնաս… Աստված խոստանում է Աբրամին, որ նա ոչ միայն բազմաքանակ հրեա ժողովրդի հայրը պիտի դառնա, այլև մի շարք այլ ազքերի, որոնցից են՝ իսմայէլացիները, հեդովմացիները և հագարացիները, ինչպես նաև «բոլոր հավատացյալների հայրը», ինչպես թլփատվածների, այնպես էլ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով իր հետ միավորված անթլփատների (Ծննդ. 12:2, 13:16, 15:5, Հռ. 4.11-12; 9:7-8)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս:
(Արարատ թարգ․) «Ահա Իմ ուխտը՝ քեզ հետ. դու բազում ազգերի հայր կլինես
(Գրաբար) և ասէ. Եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. և եղիցես հայր բազմութեան ազգաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: