Ա. Լոպուխին
Սրանից հետո քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ: (Սինոդական թարգ․) [5]
Եվ այսուհետև Աբրամ չես կոչվի, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև քեզ բազմաթիվ ազգերի հայր պիտի դարձնեմ:այլ Աբրահամ պիտի լինի քո անունը… Հին արևելյան տիրակալների սովորության նման, որոնք իրենց ծառաներին ավելի բարձր դիրքի հասցնելիս փոխում էին նրանց անունները (Ծննդ. 41:45, Դան. 2:7) և այլն), Աստված էլ, Աբրամին Իր հետ ուխտ կնքելու աստիճանին բարձացնելով, նոր անուն է տալիս նրան, ավելին՝ այդ անունը սերտորեն կապված է նաև բուն խոստման բովանդակության հետ։ Նախկին անունը՝ «Աբրամ», որ նշանակում էր «բարձր հայր», փոխարինվում է նորով՝ Աբրահամ, որ նշանակում է «բազմության հայր», որի տակ հասկացվում է նրան խոստացված ժառանգների բազմությունը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սրանից յետոյ քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետեւ բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ:
(Արարատ թարգ․) Եվ այսուհետև Աբրամ չես կոչվի, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև քեզ բազմաթիվ ազգերի հայր պիտի դարձնեմ:
(Գրաբար) Եւ ո՛չ կոչեսցի այսուհետև անուն քո Աբրամ, այլ եղիցի անուն քո Աբրաա՛մ, զի հայր ազգա՛ց բազմաց եդի զքեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: