Ծննդոց գրքի մեկնություն 17:8

Ա. Լոպուխին

Քեզ և քեզնից հետո քո սերունդներին իբրև հավիտենական սեփականություն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակվում ես պանդխտության մեջ, Քանանի ամբողջ երկիրը, և Ես պիտի լինեմ նրանց Աստվածը»: (Սինոդական թարգ․) [8]
   

   Քեզ և քեզնից հետո քո սերունդներին իբրև հավիտենական սեփականություն տալու եմ … Քանանի ամողջ երկիրը… Եզրափակիչ հանդիսավոր խոստումն է, որով ավարտվում է ուխտի Աստծուն վերաբերող պարտականությունների շարքը։ Պաղեստինին տիրելու «հավիտենությունը» ճիշտ նույն պայմանական բնույթն ունի, այն տևում է մինչև հրեական պետականության առանձին և ինքնուրույն գոյության ավարտը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը: Ես լինելու եմ նրանց Աստուածը,
(Արարատ թարգ․) Եվ որպես հավիտենական ժառանգություն քեզ ու քեզանից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը՝ Քանանի ամբողջ երկիրը, և Ես նրանց Աստվածը կլինեմ»:
(Գրաբար) Եւ տաց քե՛զ և զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ. զամենայն երկիրդ Քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական. և եղէց նոցա Աստուած։