Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:7
Ստեփանոս Սյունեցի (†735)
Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
«Հովրամը ծնեց Ոզիային, Ոզիան ծնեց Հովաթամին»:
Չորրորդ Թագավորության [գրքում] գրված է. Հովրամը ծնեց այս Ոքոզիային, որի վախճանվելով Հովրամ թագավորի դուստրը՝ Ոքոզիայի քույր Հովսաբեթը, փախցրեց [Ոքոզիայի որդի] Հովասին, որը և թագավորեց, որից հետո [թագավորեց] նրա որդի Ամասիան, նրան հաջորդեց իր որդի Ազարիան (տե՛ս Դ Թագ. 8:11, 9:11): Արդ հարց կա կապված այդ երեք թագավորների անունների հետ:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին. Հովրամը ծնեց Օզիային»: (Սինոդական թարգ․)[8]
Ասայից հետո թագավորեց նրա որդին՝ Հովսափատը, որը գահ բարձրացավ 35 տարեկան հասակում և թագավորեց 25 տարի (914-889): Հովսափատից հետո թագավորեց Հովրամը, որը գահ բարձրացավ 32 տարեկան և թագավորեց 8 տարի (891-884): Մատթեոս Ավետարանչի նկարագրած ազգաբանության մեջ Հովրամից հետո երեք թագավորներ՝ Օքոզիան, Հովասը և Ամասիան բաց են թողնված: Այս երեքը միասին թագավորել են 884-ից մինչև 810-ական թվականներին։ Եթե այս բացթողումն արվել է ոչ թե պատահաբար (այսինքն` եթե այն ընդօրինակող գրչի վրիպումի հետևանք է), այլ դիտավորյալ, ապա վերոհիշյալ այս երեք թագավորների անունները ազգաբանության միջից հանելու պատճառը պետք է փնտրել այն ենթադրության մեջ, որ ավետարանիչը վերջիններիս անարժան է համարել Դավթի և Հիսուս Քրիստոսի նախնիների ժառանգորդների շարքում դասելու համար:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
(Արարատ թարգ․) Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին.
(Գրաբար) Ասափ ծնաւ զՅովսափաթ: Յովսափաթ ծնաւ զՅովրամ: Յովրամ ծնաւ զՈզիա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: