Հովհաննես Ծործորեցի
«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին:
Ինչպե՞ս է ձեզ թվում. եթե մարդը հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մո լորվի, իննսունինը ոչխարին չի՞ թողնի լեռներում և գնա փնտրելու մոլոր վածին:
Սովորական [կյանքից վերցրած] այս օրինակով ցույց է տալիս, որ Իր գալուստն աննպատակ չէ, մոլորվածի համար այն խիստ հարմար ու հարկավոր է, որպեսզի հորդորի մեզ նույն օրինակով խնամք տանել տկար եղբայրների մասին, քանի որ հովվին էլ չի կարող խաղաղեցնել շատ [ոչխարներ] գտնելը, եթե մեկը կորել է: Ուստի դու մի՛ արհամարհիր ոչ ոքի, թե այսինչը հողագործ է, այնինչը՝ դարբին, այլ խոնարհությամբ հոգա այդպիսիների մասին և առավել ջանք թափիր մոլորվածների համար, քան փրկվածների, որովհետև փրկվածները հավատի մեջ ամրացել են ինչպես լեռներում, իսկ մոլորվածը հածում է և գազանակուր լինում, ուստի պետք է փնտրել [նրան]:
Հարյուր ոչխարով [Տերը] ցույց տվեց հրեշտակների և մարդկանց բանականության լրումը, քանի որ Աստծուց իբրև անմեղ ու անմահ ողջեր ստեղծվեցին, բայց մեկը խոտորվեց անմեղությունից, միաժամանակ և անմահությունից, որով վերին բանականներին էր նման, և պակասեց կատարյալ թվից 951. ըստ Սողոմոնի՝ «Պակասածը չի կարող հաշվվել» (Ժող. 1։15), որովհետև ինչպես որ ոչխարն է գոմից պակասում, այդպես էլ Ադամը փառա վոր դրախտից [պակասեց],ինչ պատճառով [Տերը] մեկ [ոչխարի] մասին խոսեց: Ուստի Արարիչը գթալով՝ ելավ փնտրելու՝ թողնելով հրեշտակների չմոլորված ինը դասը, որոնք իննսուն իննով են խորհրդանշվում, լեռներում, այսինքն՝ երկնքում, և եկավ մեռնելու մեկ մոլորվածի համար: Ուրիշ բան էլ է [Տերը] սրանով հայտնում. ինչպես մեկն է հարաբերվում հարյուրի հետ, այդպես մեր մարդկային բնությունը՝ բազմաթիվ հրեշտակների հետ, քանի որ հազարավոր ու բյուրավոր են: Եվ ինչպես դրամների մեջ տասից մեկն էր [կորածը] 952, որով [Տերը] ցույց տվեց [հրեշտակների և մարդկանց] նույն բանական պատկերն ունենալը, այդպես էլ ոչխարներից մեկն էր, որ իր մեջ կրում էր անմահության նմանությունը:
Ստեփանոս Սյունեցի
«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին:
«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա»:
«Մի մարդը» Քրիստոսն է, որ սկզբից իսկ Աստծու պատկերով էր: Նա, լեռան վրա թողնելով իննսունինը ոչխարներին, եկավ փնտրելու կորուսյալ ոչխարին՝ մարդկային հոգին:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: