Ծննդոց գրքի մեկնություն 18:14

Ա. Լոպուխին

Մի՞թե Աստծո համար անկարելի բան կա: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի կ՚ունենա»: (Սինոդական թարգ․) [14]
   

    «Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա»... Աստծու ամենակարող լինելու գաղափարի հրաշալի նկարագրում, որի լավագույն զուգահեռըտեսնույմ ենք Սուրբ Մարիամ Աստվածածնին ավետման ժամանակ ուղղված Հրեշտակի խոսքերում. «որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»(Ղուկ. 1։37)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»:
(Արարատ թարգ․) Ի՞նչ անհնար բան կա Տիրոջ համար: Եկող տարի՝ այս ժամանակ, դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»:
(Գրաբար) Միթէ տկարանայցէ՞ առ ի յԱստուծոյ բան։ Ի ժամանակի յայսմիկ դարձայց առ քեզ ի սոյն աւուրս, և եղիցի Սառայի որդի՛։