Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:14

Հովհաննես Ծործորեցի

Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»:

   

   Այդպես էլ Իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի:

   [Տերը] սա ասում է կամ Հոր առաջին կամքի մասին, որով Նա բնավ չի կամենում [մարդկանց] կորուստը՝ ըստ այսմ. «Աստված չի ուրախանում ողջերի կորստյան վրա» (Իմաստ. 1։13), և երկրորդի 955՝ [որ մարդիկ] մեղքերից հրաժարվեն և ուրախացնեն Նրան, կամ էլ՝ Իմ Հոր կամքը չէ, որ մեկը մեղքի մեջ մնա և դրանով կորուստ ժառանգի, այլ որ դարձի գա և փրկվի՝ ըստ այսմ. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ որ չար ճանապարհից հետ դառնա և ապրի» (Եզեկ. 18։32): Եվ այս ամենով հանդերձ՝ [կամենում է], որ նրանք, որ պատրաստվում են երկինք ելնել, մանուկ դառնալով, ամբարտավանությունը ոտնակոխ անեն և գայթակղեցնողների հանդեպ զգոն լինեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6